Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ Իրանի իշխանությունների՝ երկրի մայրաքաղաքն իր պատմության մեջ ամենավատ աղտոտվածությունն է «ապրում»: Արդեն մի քանի շաբաթ է՝ Թեհրանի օդն աղտոտված է: Հիվանդանոցները հաղորդում են, որ շնչառության հետ խնդիրեր ունեցող հիավնդների թիվն աճել է: Աղտոտվածության պատճառով վերջին երեք շաբաթների ընթացքում կառավարության գրասենյակները երեք օր չեն աշխատել, իսկ դպրոցները և համալսարանները առնվազն վեց օր փակված են եղել:
Տասնյակ տարիներ Թեհրանը դիմադրում է աղտոտվածությանը, բայց այս տարի Իրանի մայրաքաղաքը և այլ քաղաքները պայքարում են ծայրահեղ աղտոտվածության դեմ: Շատերը տեղական արտադրության բենզինն են համարում այս ամենի մեղավոր:
ԱՄՆ Կոնգրեսը հուլիս ամսին պատժամիջոցներ էր վավերացրել, որոնք պատժում են Իրանին բենզին տրամադրող արտասահմանյան կազմակերպություններին: Այս որոշումից հետո երկրում վառելիքի պակասը կանխելու նպատակով Իրանը սկսել է վերը նշված անորակ բենզինն արտադրել:
Երկու շաբաթ առաջ քաղաքում իրավիճակն ավելի է վատացել, երբ եղանակն անշարժացել է. աշնանը Թեհրանում գերիշխող անձրևն ու քամին փոխարինվել են չոր եղանակով: