|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանի կառավարությունը պաշտոնական ռազմական ուղիներով ծանուցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը: Ըստ haqqin.az-ի՝ Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի օդուժի համար, որը ռազմական մատակարարումներ էր իրականացվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
Նշվում է, որ Բաքուն պաշտոնական Թեհրանի այս որոշումը համարել է հերթական դավաճանությունն ընդդեմ Ադրբեջանի, որն ընդունվել է Հայաստանի կառավարության դրդմամբ:
Ադրբեջանական կայքն ընդգծել է, որ Իրանն ակտիվորեն օգտագործում է Ադրբեջանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի հիմնական փոխադրումների իրականացման համար. խոսքն առաջին հերթին Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասին է:
«Իրանի դավաճանությունը շոշափելի վնաս չի պատճառի Ադրբեջանին, քանի որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերի մատակարարման հարցում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նախընտրություն էր տալիս այլ երթուղիների: Այնուամենայնիվ, Թեհրանի այս քաղաքական որոշումը Բաքվին դրդում է միանշանակ եզրակացությունների Իրանի կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշների վերաբերյալ»,- ասվում է ուղերձում: