|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում այս օրերին օդը «սառած է». Փաշինյանն արդեն 2 օր է՝ խորհրդարանում է: Իշխող խմբակցության պատգամավորները գերլարված են՝ հանկարծ որեւէ բացթողում թույլ չտան վերադասի ներկայությամբ:
Նկատենք, որ սովորաբար ԱԺ հերթական նիստերի օրերին ՔՊ-ականների մեծ մասն ուշացումով, կարելի է ասել, ճեմելով են գալիս նիստերին, շատ դեպքերում գալիս, գրանցվում ու դուրս են գալիս դահլիճից եւ վերադառնում են միայն քվեարկությունների ժամանակ, այնինչ երեքշաբթի, չորեքշաբթի, երբ ԱԺ նիստը պետք է սկսվեր Փաշինյանի ելույթով, նիստի սկսվելուց րոպեներ առաջ արդեն ՔՊ-ականները տեղավորվել էին, կազմ-պատրաստ սպասում էին, որպեսզի դիմավորեն Փաշինյանին, իսկ նրա ելույթի ժամանակ որեւէ մեկը չէր համարձակվում անգամ դուրս գալ նիստերի դահլիճից: