|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Երբ քաղաքացիական հասարակությունը գործելու քաջություն է ունենում, այն կարող է սարեր շուռ տալ: Այդ մասին երեկ «Քաղաքացիական հասարակության ինդեքս. Հայաստան» զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
«Երբեմն կառավարությունները նմանվում են այդ սարերին: Երբ հասարակական կազմակերպությունները թե' հասարակությունում, թե' կառավարությունում արմատական փոփոխությունների հարցում վայելում են մարդկանց աջակցությունը, սա գրեթե միշտ նշանակում է, որ սարի համար եկել է տեղաշարժվելու ժամանակը»,- հայտարարել է դեսպան Յովանովիչը եւ, հղում կատարելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթին, թե Հայաստանը հասարակական վերահսկողության կարիք է զգում, շեշտել է, որ պետք է գիտակցել` կառավարության քննադատությունը հավատարմության կամ հայրենասիրության պակաս չի նշանակում: «Այսինքն` ասել կառավարությանը, իշխանությանը այն, ինչ նա ուզում է լսել, նշանակում է արջի ծառայություն մատուցել»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Յովանովիչը: