|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երեկ «Արցախ» ակումբում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ասուլիսի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց. «Մեզ համար ընդունելի չէ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը մի պարզ պատճառով` մեր քաղաքական համակարգը դեռեւս այնքան զարգացած չէ, որ մեր ժողովուրդը հեռավոր գյուղերում ու շրջաններում կարողանա ծանոթանալ կուսակցություններին, քաղաքական ուժերին, նրանց ծրագրերին, կատարած աշխատանքներին, գործառույթներին ու կարողանա ձայն տալ նրանց»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ընդմիջեց. «Հազար ներողություն, հեռուստատեսությունն ազատականացրեք` թող տեսնեն»:
Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Արջը 7 երգ գիտի` 7-ն էլ մեղրի մասին»:
Արմեն Մարտիրոսյանն անպատասխան չթողեց. «Որովհետեւ արջը պանիր չի սիրում, արջը մեղր է սիրում»: