Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը երեկ «Արթիկ» ՔԿՀ-ում տեղի ունեցած դատական նիստում որոշեց մերժել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը:
Եվա Դարբինյանն իր որոշմամբ ուժի մեջ է թողել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի` դեռեւս 2010-ի նոյեմբերի 19-ին կայացած որոշումը:
Այսպիսով, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի` 2010-ի մայիսի 25-ի կայացրած հայտնի որոշումը, որով նա հաշվարկել էր Նիկոլ Փաշինյանի ազատազրկման ժամկետը եւ շուրջ հինգ ամսով այն ավելացրել, կմնա ուժի մեջ:
Ըստ այդմ` քաղբանտարկյալի ազատազրկումը պետք է տեւի 3 տարի 10 ամիս 29 օր:
Մինչ որոշումը նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կանխատեսել էր, որ Դարբինյանը կմերժի հայցը. «Ուրիշ տարբերակ ուղղակի չկա, որովհետեւ ՀՀ-ում անկախ դատական համակարգ չկա, եթե անկախ դատական համակարգ լիներ` Հայաստանն էս օրին չէր լինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: