Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արցախի խորհրդարանը հավանություն տվեց հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծին, որի համաձայն` մի շարք ոլորտներում աշխատողների աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում:
Փոփոխություն չի սպասվում օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հետ կապված: Առաջվա պես երկրի ղեկավարը կստանա 340 հազար դրամ, ԱԺ նախագահն ու վարչապետը` 300 հազարական դրամ, ԱԺ փոխնախագահն ու փոխվարչապետը 260 հազարական դրամ: ԱԺ մշտական հիմունքներով աշխատող պատգամավորների պաշտոնային դրույքաչափը կմնա 250 հազար դրամ: Նույնքան է կազմում նաեւ անվտանգության խորհրդի քարտուղարի, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի, նախարարի, ոստիկանության պետի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ազգային վիճակագրական ծառայության նախագահի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության աշխատակազմերի ղեկավարների եւ մի շարք այլ պաշտոնյաների պաշտոնային դրույքաչափը:
Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների աշխատավարձը կազմում է 220 հազար դրամ, կառավարությանն առընթեր վարչությունների պետերինը`200 հազար դրամ:
Հիշեցնենք, որ փոփոխություն է մտցվել միայն դատավորների դրույքաչափերում. նախկին 220 հազար դրամի փոխարեն նրանք գալիք տարվանից կստանան 280 հազար դրամ, որին կգումարվեն նաեւ պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարները: