Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն ապրում է խորը համակարգային ճգնաժամ, սա ասում են բոլորը. թեեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին ձանձրացրել էր այս նախադասությունը, սակայն Ընտրական իրավունքի պաշտպանության շարժման ելույթն այդպես սկսեց, քանի որ «դա է իրականությունը»:
Այդ ճգնաժամի հիմնական պատճառը, ըստ Վահան Հովհաննիսյանի, այն է, որ Հայաստանը հեղինակության ճգնաժամ է ապրում: «Իշխանությանհեղինակության կորուստ կա Հայաստանում, եւ դրսում դա տեսնում են: Կորցնելով իր հեղինակությունը` մեր իշխանությունը թուլացրել է ամբողջ երկիրը: Առաջացել է վտանգ, որ ցնցումները մեր երկրի ներսում կարող են գայթակղել մեր որոշ հարեւաններին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Դաշնակցական գործչի համոզմամբ` իրենց շարքերն արագորեն բազմապատկվելու են, որովհետեւ բոլորը հասկանում են, որ մենք պետք էվերադարձնենք իշխանության հեղինակությունը:
«Բայց որքանո՞վ է հեղինակություն ընդդիմությունը»,- հարցրեց նա, հետո էլ խոստացավ` կվերադարձնենք. դրա համար ունենք ժամանակ, ուժ եւ վճռականություն: