|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մեր երկիրը վտանգի մեջ է․ կա ճգնաժամ տնտեսության մեջ, սահմաններին, քաղաքականության մեջ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Արարատում՝ ընտրողների հետ հանդիպմանը։
«Այս մարդիկ 3 տարի առաջ, խաբելով մեր ժողովրդին, եկան իշխանության, և անցնող 3 տարիներին քանդեցին ամեն ինչ, ինչ հնարավոր էր․ երկիրը բերեցին, հասցրին պատերազմի, պառակտեցին մեր հասարակությունը, ու ատելություն սերմանեցին մեր հասարակության մեջ, ունեցանք խայտառակ պարտություն, և փորձում են հունիսի 20-ին վերարտադրվել և մնալ իշխանության»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանն առաջարկեց նշել գոնե մեկ պատճառ, որի համար այս իշխանությունը պետք է մնա։
«Եթե գործող իշխանությունը հունիսի 20-ին վերարտադրվի՝ Հայաստանը մտնելու է նոր, խորը ճգնաժամի մեջ։ Արդյունքում մենք կորցնելու ենք մեր պետականությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․