Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ընդունեց կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականցմանն ուղղված օրենքների փաթեթը, համաձայն որոնց` 2011 թվականից նախատեսվում է կիրառելի դարձնել կենսաթոշակի կամավոր կուտակային, իսկ 2014-ից` պարտադիր կուտակային համակարգը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը նշեց, որ ներկայումս նոր համակարգին անցնելու համար իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:
Համաձայն վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների` նախատեսվում է կենսաթոշակային միաստիճան համակարգը փոխարինել բազմաստիճանով: Այսինքն` եթե մինչ այժմ անձի կենսաթոշակը ֆինանսավորվում էր միայն պետական միջոցներից, ապա այժմ կֆինանսավորվի տարբեր աղբյուրներից:
Կենսաթոշակի ձեւավորման համակարգը եռաստիճան է լինելու: Առաջին` բաշխողական ֆինանսավորման աստիճանը մյուս երկուսից տարբերվում է նրանով, որ միայն պետբյուջեից է ստացվում: Այն, ըստ էության, ներկայումս գործող մեր համակարգն է:
Երկրորդի` կամավոր կուտակայինի դեպքում անձն ինքն է կուտակում իր կենսաթոշակը` աշխատանքային գործունեության ընթացքում օրենքով սահմանված չափով եւ կարգով պարտադիր վճարումներ կատարելով: Կուտակված գումարը նա տնօրինելու հնարավորություն է ստանում կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:
Իսկ երրորդը` պարտադիր կուտակայինը, երկրորդից տարբերվում է միայն նրանով, որ այս դեպքում անձը վճարումները կատարում է պարտադիր հիմունքներով:
«Այս համակարգը թույլ է տալիս մի շարք այլ խնդիրներ լուծել տնտեսությունում, մասնավորապես` ստվերային աշխատավարձերի կրճատում, ինչպեսեւ ֆինանսավորման միջոցների դիվերսիֆիկացիա»,- ասաց Նասդաքի փորձագետ Հայկ Ոսկանյանը: