Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Հայաստանի ընտրողներին բաժանում է երեք խմբի` 39 տոկոս կազմող իշխանամետ, 26 տոկոս` բողոքավորներ եւ 35 տոկոս` մերժողներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց, թե այս երեք խմբերից ով ում օգտին կքվեարկի:
Ադիբեկյանի պնդմամբ` իշխանամետ զանգվածում միայն նրանք չեն, ովքեր իրենց ձայնը կտան գործող իշխանությանը: Այս խմբում են նաեւ այն մարդիկ, ովքեր պատրաստ են ձայն տալ նրանց, ում ցանկանում են իշխանություն տեսնել:
«Բողոքավոր դաշտի» մի մասը ո'չ ՀԱԿ-ին, ո'չ ՀՅԴ-ին, ո'չ էլ «Ժառանգությանը» ձայն չի տա, քանի որ նրանք դեռ սպասում են իրենց Մովսեսին»,- ասաց Ադիբեկյանը: