կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-04 12:11
Քաղաքական

Ինչպես կբաշխվեն ձայները քաղաքապետի ընտրություններում. Ադիբեկյանը տվյալներ ներկայացրեց

Ինչպես կբաշխվեն ձայները քաղաքապետի ընտրություններում. Ադիբեկյանը տվյալներ ներկայացրեց

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ արված սոցհարցման արդյունքները:

Ըստ այդմ` երևանցիների 43 տոկոսն ընդհանրապես հետաքրքրված չէ ընտրություններով, մյուս 43 տոկոսը` հետաքրքրված է և հետևում է քարոզարշավի ընթացքին, իսկ 6,3 տոկոսը չի մասնակցի ընտրությանը: Ըստ հարցման արդյունքների` ՀՀԿ-ն ունի իր հստակ ընտրազանգվածը, իսկ նրանք, ովքեր չգիտեն` մասնակցե՞ն, թե՞ ոչ, տատանվում են «Ելք»-ի և «Երկիր ծիրանի»-ի միջև:

«Միջին տվյալներով` ընտրությանը կմասնակցի քաղաքացիների 49 տոկոսը, որից 67 տոկոսն իր քվեն կտա ՀՀԿ-ին, 21 տոկոսը` «Ելք»-ին, իսկ 12 տոկոսը` «Երկիր ծիրանի»-ին: Հարցին, թե այս ընթացքում արված փոփոխություններն ինչպես կգնահատի` հարցվածների 19 տոկոսը պատասխանել է, թե ավելի է վատացել վիճակը, իսկ 14 տոկոսը փոփոխությունները բացասական է համարե: Մնացածները գոհ են եղել, և սա Տարոն Մարգարյանի շնորհքն է: Տարոն Մարգարյանի արածի գնահատականի համեմատականը կազմում է 2 դրական, 1 բացասական կարծիք»,- ասաց Ադիբեկյանը:

Նա նշեց նաև, որ հարցվածների միայն 3 տոկոսն է դժգոհել ճանապարհային տեսախցիկներից, կարմիր գծերից, և միայն 0,6 տոկոսը համարել, որ կաշառակերություն կա, այն դեպքում, երբ նախկինում 90 տոկոս էր այդպես մտածում: Երևանցիները, ըստ Ադիբեկյանի, հիմնականում դժգոհ են տրանսպորտից, աղբահանությունից, ասֆալտապատումից: