|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Առաջիկա նախագահական ընտրություններին ընտրողների ակնկալվող մասնակցության վերջին ուսումնասիրության տվյալները «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանին հիմք են տալիս հայտարարելու, որ ուրվագծվում է 62%-ոց մասնակցություն: Ըստ նրա` ընտրությունները մեկ փուլով են անցնելու:
Այսօր սոցիոլոգը լրագրողներին հայտնեց, որ այն ընտրողների թիվը, ովքեր հաստատ կգնան կամ հնարավոր է, որ մասնակցեն ընտրություններին, կազմում է 58%: Իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ասում կամ չեն ներկայանալու ընտրությանը կազմում են հարցվածների 38%-ը:
Ընտրողների 32%-ը մարդիկ են, ովքեր նախընտրած թեկնածու ունեն: Հարցումներից պարզվում է, որ 14.4%-ը դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու` այսպիսով դառնալով ընտրապայքարի կռվախնձոր:
Հարցումներն անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանի բոլոր համայնքներում: Սխալվելու հավանականությունը, ըստ սոցիոլոգի, 2-3% է: