Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զատիկը մտերմիկ ընտանեկան տոն է դարձել, որը ժողովուրդը սիրում է, քանի որ մեծ ծախսեր չի պահանջում, նաև` ձևականորեն իրար տուն հյուր գնալ չկա: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա` եթե մեկ` 10 անդամ ունեցող ընտանիքի համար գնեն 30 հավկիթ, ձուկ` յուրաքանչյուրին մեկ կտոր, գաթա թխեն, գնեն նաև հաց, պանիր, կանաչի ու երկու շիշ գինի, ապա Զատկի սեղանը կարժենա մոտ 20 000 դրամ, ինչն այնքան էլ թանկ չէ:
Ըստ Ադիբեկյանի` Զատիկը կրոնական էությունից հեռացել է` դառնալով կենցաղային, գարնանային տոն:
«Մեծ մասը հիմա պահք չի պահում, միայն հավկիթ են ներկում, իսկ եթե մի քիչ հավատացյալ են, եկեղեցի են այդ օրը գնում: Եթե հարուստներն այդ օրն իրենց սեղանին 48 տեսակ կերակուր են դնում` Զատկի օրերին համապատասխան թվով, ապա ժողովուրդը միայն մի քանիսով է սահմանափակվում: Հիշում եմ` տատս, բացի փլավից ու ձկից, նաև թթվի տարբեր տեսականի էր սեղանին դնում, ինչպես նաև կարմիր գինի էինք ունենում, իսկ մեզ համար լիմոնադ էին առնում»,- ասաց սոցիոլոգը: