Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 17-19-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի Գրքի երեւանյան 6-րդ տոնավաճառը` հայկական գրատպության 500-ամյակին եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն ընդառաջ:
Տոնավաճառին կմասնակցի հայաստանյան շուրջ 30 հրատարակիչ, որոնք կներկայացնեն վերջին տարիների իրենց լավագույն հրատարակությունները: Գրքի երեւանյան 6-րդ տոնավաճառի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 17-ին` ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան գրադարանում: Տոնավաճառի կազմակերպիչներն են Հրատարակիչների ազգային ասոցիացիան եւ Խնկո Ապոր անվան գրադարանը, աջակիցները` մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը:
Խնկո Ապոր գրադարանի փոխտնօրեն տիկին Մառլենան ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառման ընթացքում կլինի նաեւ գրքի շնորհանդես, մասնավորապես` ընթերցողի դատին կհանձնվեն «Ուրբաթագիրք» եւ «Մեղապարտ» գրքերը: