|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Փետրվարի 12-13-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի վեց պատվիրակներ: Նրանցից երկուսին հաջողվեց մրցանակակիր դառնալ:
Հովհաննես Դավթյանը /60կգ / տոնեց 4 հաղթանակ, սակայն եզրափակիչում տանուլ տվեց մարտը ճապոնացի Յամամոտո Հիրոֆումին և գրավեց երկրորդ տեղը: Արմեն Նազարյանը / 66կգ /, իր հաշվին գրանցելով 3 հաղթանակ և 1 պարտություն, գրավեց երրորդ մրցանակային տեղը:
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները անհաջողության մատնվեցին և դուրս մնացին մեդալների համար պայքարից:
Փետրվարի 17-ին թիմը նույն կազմով կմեկնի Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք` Գրան պրիի խաղարկությանը: Մրցումները նշանակված են փետրվարի 19-20-ը: