Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 8-10 Մինսկի Ալեքսանդր Մեդվեդի անվան մարզապալատում Հայրենական մեծ պատերազմում տոնած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Բելառուսի օլիմպիական կոմիտեի, երկրի տուրիզմի և սպորտի նախարարության ու ըմբշամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, կազմակեպպվել էր «Հաղթանակի գավաթ» անվանումով` հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական միջազգային մրցաշար:
Ստուգատեսին 8 քաշային կարգերում (50 կգ, 55 կգ, 60 կգ, 66 կգ, 74 կգ, 84 կգ, 96 կգ և 120 կգ) մասնակցեցին Բելառուսի (3 թիմով), Հայաստանի, Վրաստանի, Լիտվայի, Ռուսաստանի և Ուկրաինայի երիտասարդական (1995-1997 թթ. ծնվածների) հավաքականները, ընդանուր առմամբ` 8 թիմերի 62 ըմբիշ: Յուրաքանչյուր ընտրանու կազմում ընդգրկված էր 8-ական ըմբիշ (96 կգ-ում` Ռուսաստանը, 120 կգ-ում ՝ Լիտվան պատվիրակ չէին ներկայացրել):
Թիմային պայքարում «Հաղթանակի գավաթը» նվաճեց Վրաստանի հավաքականը, որի 8 քաշային կարգերի ներկայացուցիչներից 6-ը դարձան հաղթող, իսկ 74 կգ-ում էլ բրոնզե մեդալի արժանացան ու թիմային հաշվարկով 74 միավոր վաստակեցին:
59 միավորով 2-րդ տեղը գրավեց Ուկրաինայի ընտրանին, որը 1 ոսկե (Յարոսլավ Ֆիլչակով, 74կգ) և 3 արծաթե մեդալ նվաճեց:
Հայաստանի ընտրանին կարողացավ արժանանալ 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի ու վաստակած 55 միավորով թիմային պայքարում եզրափակեց ուժեղագույնների եռյակը:
52 միավորով 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի ընտրանին:
Ուշագրավ է, որ տանտերերը՝ բելառուսները, այս անգամ շատ հյուրընկալ գտնվեցին ու հաջորդաբար 5-7-րդ տեղերը զբաղեցրին՝ Բելառուս 1-ը (45 միավոր), Մինսկի թիմը (41 միավոր) և Բելառուս 2-ը (41 միավոր): Տանտերերից ոսկե մեդալի արժանացավ Մինսկի թիմը ներկայացնող` 96 կգ քաշային Եգոր Յասկովեցը:
Թիմային 25 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակեց Լիտվայի ընտրանին, որի ներկայացուցիչները անմասն մնացին խաղարկվող պարգևներից:
Հայաստանի երիտասարդական հավաքականի պարտվիրակները անհատապես այսպիսի արդյունքներ արձանագրեցին` 50կգ՝ Նորիկ Հախոյան, 2-րդ տեղ, 55կգ՝ Սլավիկ Գալստյան, 4-րդ տեղ, 60 կգ՝ Տարոն Դումոյան, 3-րդ տեղ, 66կգ՝ Կարեն Ասլանյան, 8-րդ տեղ, 74 կգ՝ Արմեն Հակոբյան, 4-րդ տեղ, 84 կգ՝ Վարուժան Գրիգորյան, 5-րդ տեղ, 96 կգ՝ Հարություն Միքայելյան, 4-րդ տեղ, 120 կգ՝ Էդգար Խաչատրյան՝ 3-րդ տեղ: Սպասվածից համեստ էր 2014 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Կարեն Ասլանյանի (66 կգ) ելույթը, ով հանդես եկավ վնասվածքով:
Հավելենք նաև, որ այս ստուգատեսում Ռուսաստանի ներկայացրած 7 պատվիրակներից 2-ը հայազգի ըմբիշներ էին: Նրանցից Գարիկ Պետրոսյանը 66կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց, իսկ 74 կգ-ում ելույթ ունեցած Վադիմ Յավրույանն էլ 8 մասնակիցների պայքարում գրավեց 7-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: