|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, նժույգթափեր Հայաստանի չեմպիոն Հարություն Մերդինյանն աշխարհի գավաթի խաղարկությանը կներկայանա բարդացված վարժությունով:
«Հայաստանի առաջնությունում հանդես եկա արդեն բարդացրած վարժությունով: Գլազգոյում կայացած աշխարհի առաջնությունից հետո արդեն երեք տասնորդական բարդացրել եմ: Նույն բարդությամբ հանդես կգամ նաև աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ: Վարժությունը բարդացնելու էլի տեղ ունեմ, սակայն իմ խնդիրը՝ վարժությունն ավելի հանգիստ անելու մեջ է: Աշխարհի գավաթում և Եվրոպայի առաջնությունից հետո կհասկանանք, թե ինչ գնահատականներ կստանամ: Այնուհետ ավելի կհստականա թե օլիմպիական խաղերին, որ վարժությունը կանեմ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Մերդինյանը:
Մարմնամարզության Հայաստանի առաջնության նժույգթափեր վարժությունում բացարձակ արդյունքով առաջին տեղում Հարություն Մերդինյանն է (15,8 միավոր): Նրան հաջորդում են Արթուր Դավթյանը (14,7 միավոր) և Վիգեն Խաչատրյանը (13,833 միավոր):