Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի քաղաքացիները որոշել են հետ չմնալ մերձավորարեւելյան երկրներից եւ Անկարայում հակակառավարական ցույց են կազմակերպել:
Ավելի քան 10 հազար մարդ դուրս է եկել փողոց: Երկրի տարբեր շրջաններից Անկարա են ժամանել արհմիությունների ներկայացուցիչներ, բանվորներ, նրանց են միացել նաեւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության 60 պատգամավորներ. տեղեկացնում է Утро.ru-ն:
Ցուցարարները փորձել են գրոհել Ազգային մեծ ժողովի շենքը` հակակառավարական կարգախոսներ վանկարկելով, սակայն ոստիկանությունը փակել է դեպի խորհրդարան տանող ճանապարհը: Ոստիկանները ստիպված են եղել նաեւ կիրառել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ, որպեսզի իրենց քարերով ու մահակներով դիմադրող ցուցարարներին հետ մղեն դեպի մոտակայքում գտնվող այգին: Որոշ տեղեկություններով` բախման արդյունքում վիրավորներ կան:
Մարդկանց փողոց դուրս գալ է ստիպել աշխատանքային օրենսգրքի «բարեփոխումը», ըստ որի` նախատեսվում է կրճատել նվազագույն աշխատավարձի չափը: Եթե խորհրդարանը հավանության տա օրինագծին, գործատուն իրավունք կունենա 4 ամիս աշխատավարձ չվճարել փորձաշրջան անցնողներին եւ ուսանողներին: Բացի դրանից` փոփոխությունն արգելում է աշխատանքի ընդունել սոցիալական ապահովագրություն չունեցող աշխատակիցների:
Հակասական օրինագիծը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն Անկարայում, այլեւ մի շարք խոշոր քաղաքներում, օրինակ` Ստամբուլում: