|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում և Ալմաթիում հարյուրավոր մարդիկ չթույլատրված ակցիա են իրականացնում. հայտնում է РИА Новости-ն:
Հակակառավարական ցույցերի մասնակիցները հանդես են գալիս առաջիկա նախագահական ընտրությունների, ատոմակայանի շինարարության դեմ, պահանջում են հաշմանդամների, բազմազավակ մայրերի սոցիալական պաշտպանության բարձրացում: Նրանք վանկարկում են, որ ընտրություն ունեն, հանդես են գալիս արդար ընտրությունների օգտին:
Իրավապահները ուղեկցում են ակցիայի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել, այժմ նախագահի լիազորությունները կատարում է Քասըմ Ժոմարտ Տոկաևը: Հրաժարականից հետո մայրաքաղաք Աստանան վերանվանվեց Նուր Սուլթան, ինչն առաջացրեց շատերի դժգոհությունը: