Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կեղծված 1000 եւ 5000 դրամանոց թղթադրամների եւ 500 դրամանոց մետաղադրամի մասին երեկ մեզ հայտնեց եւ խմբագրություն բերեց մեր ընթերցողներից մեկը: 1000 եւ 5000 դրամանոցների կեղծ լինելը աչքի է զարնում առաջին իսկ հայացքից: Դրանք պարզապես պատճենահանված են գունավոր տպիչով, իսկ թուղթը սովորական տպագրական թուղթ է:
Միեւնույն ժամանակ, կեղծ թղթադրամների ներսի պատկերը որոշ չափով տեղաշարժված է: 5000 դրամանոցի հոլոգրաֆիկ նշանը, որ գտնվում է 5000 թվի վերեւում, ակնհայտորեն պատճենված էր: Այսինքն` կեղծ 1000 դրամանոցներն ու 5000 դրամանոցներն անմիջապես կարելի է զանազանել իսկականից:
Ինչ վերաբերում է 500 դրամանոց մետաղադրամին, ապա ավելի վարպետորեն էր կեղծված, թեեւ ուշադիր լինելու դեպքում կարելի է տեսնել նրա մակերեսին կետեր եւ խզվածքներ, ավելի թեթեւ էր եւ գցելիս խուլ ձայն էր հանում:
«Ինչպե՞ս վարվել կեղծ թղթադրամներ եւ մետաղադրամների հանդիպելիս»՝ մեր հարցին Կենտրոնական բանկից պատասխանեցին, որ հարկ է դիմել ոստիկանություն, քանի որ թղթադրամների կեղծումը քրեորեն պատժելի է: Միաժամանակ, Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին ուշադիր լինել եւ չդառնալ կեղծարարների խարդախության զոհը:
Մեր մատնանշած կեղծ դրամների տարբերությունները, իսկականների համեմատ, հուսով ենք նույնպես կնպաստեն, որ մեր քաղաքացիները զգուշություն դրսեւորեն վերոնշյալ թղթադրամները վերցնելիս: