Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. պատերազմում իր պարտության ու իր իսկ մեղքով ներկայում ստեղծված վիճակի համար պարբերաբար որպես մեղավոր է նշանակում զինվորներին, սպաներին, հրամանատարներին և բանակն ընդհանրապես: Վերջերս էլ հերթական անգամ նա հայտարարեց, թե, ըստ էության, չբարեփոխված բանակ է ժառանգություն ստացել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կեղծում է: «Երբ 2020-ի հուլիսին հայկական կողմը երկու մարտական հենակետ էր վերցրել, Փաշինյանը փորձեց իր անունը ռազմական հաղթանակների հետ կապել:
Ժամանակին ամեն Աստծու օր նման օպերացիաներ էինք անում, այնքան սովորական էր դա, որ որևէ մեկը պարգև չէր էլ ստանում՝ համարելով, որ իր պարտականությունն է կատարել: Հիմա Փաշինյան Նիկոլը երևի նաև հիշողության կորուստ ունի: Մոռանում է, որ նույն 2020-ի հուլիսին պարգևներ բաժանելուց զատ ասում էր, որ հայկական բանակը կրկին վերահաստատեց տարածաշրջանում իր ուժեղ լինելու հանգամանքը, մի փունջ կենաց էր ասում:
Այսինքն, Փաշինյանը, որպես ժառանգություն, տարածաշրջանում ուժեղ բանակ էր ստացել, որն իրականություն է: Մինչդեռ նա փայլուն կերպով այդ նույն բանակը 2018ից սկսած «չարեփոխումների» հետևանքով բերեց մի վիճակի, երբ մեր առջևից փախչող թուրքը կարողացավ մեզ դասեր տալ: Հիմա Փաշինյանը ստում ու կեղծում է, երբ ասում է, թե բանակը 1997-ից զարգացում չի ապրել: Այս ստախոսը ընդամենն ուզում է մանիպուլացնել, իրենց իսկ բառամթերքով ասած՝ «կռուտիտներ» անել:
Չի ստացվի, իր ու իր քաղաքական թիմի փուչիկը վաղուց է պայթել: Մեծ հաշվով, այլասերումների ու պղծության քարոզչությամբ զբաղվողների, այսպես կոչված, քաղաքական թիմը չէր կարող հայրենանվեր գործ անել, կառավարիչներ չունենալով՝ չէր կարող երկիր կառավարել»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Նահապետյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում