կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-24 10:13
Հասարակություն

Երևանում օտարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին՝ որպես թեյավճար. «Հրապարակ»

Երևանում օտարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին՝ որպես թեյավճար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանյան սրճարաններից մեկում օտարերկրացի հաճախորդը, որպես թեյավճար, մատուցողին ադրբեջանական մետաղադրամ է տվել եւ հեռացել սրճարանից։ Մատուցողի պատմածի համաձայն՝ օտարերկրացին սեղանին է մոռացել ծխախոտի տուփը, որի վրա նույնպես լատինատառ գրառումներ են եղել, սակայն մատուցողը սկզբում դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Այնուհետ հաճախորդը վերադարձել է ծխախոտի ետեւից։

Մատուցողը տվել է ծխախոտը եւ որպես թեյավճար ստացել մետաղադրամը։

Մատուցողի խոսքով, տեսնելով մետաղադրամն, ինքը սկսել է հարցուփորձ անել նրան․ «Էդ մարդը մի քանի օր ա, ինչ գալիս ա մեր մոտ, միշտ նույն սեղանին ա նստում, ոչ ոքի հետ չի խոսում, պիվա ա խմում, ծխում ա ու գնում։ Մեկ էլ թղթի վրա ինչ -որ բաներ ա գրում, նայում ա ոստիկանական մեքենաներին»,- ասաց սրճարանի մատուցողը։

Իսկ թղթի վրա նո՞ւյնպես լատինատառ է գրում․ «Չէ, ավելի շատ արաբական տառերի էին նման, բայց հստակ չեմ կարող ասել։ Ես նրանից հարցրի, թե որտեղի՞ց է, ասաց, որ ամերիկացի է։ Հետո հարցրի, թե ի՞նչ մասնագիտություն ունի, պատասխանեց,որ ուսուցիչ է, ու հեռացավ»։

Հավելենք, որ սրճարանի մատուցողները, տեսնելով մետաղադրամը, միանագամից լուսանկարել են օտարերկրացուն, սակայն դեմքը չի երեւում»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: