կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-02 12:41
Տնտեսական

Կանադայի դրամահատարանում հատուկ մետաղադրամ է թողարկվել համավարակի դեմ պայքարող բժիշկների պատվին

Կանադայի դրամահատարանում հատուկ մետաղադրամ է թողարկվել համավարակի դեմ պայքարող բժիշկների պատվին

Կանադայի դրամահատարանը հատուկ մետաղադրամ է թողարկել բժիշկների, կամավորների, մթերային խանութների աշխատակիցների և մյուս այն աշխատողների պատվին, որոնք կյանքի համար վտանգավոր պայմաններում դիմակայում են նոր կորոնավիրուսի համավարակին և այս դժվարին ժամանակ Կանադայի բնակչությանն ապահովում անհրաժեշտ ամեն ինչով. այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում:

Նիկելապատ մետաղադրամի մի կողմում պատկերված է սիրտ, որը խաչաձևված է Կանադայի խորհրդանշան թխկենու տերևով: Մյուս կողմում պատկերված է գրկախառնված մարդկանց խումբ, որոնք կանգնած են մեծ սրտի կենտրոնում: Նրանց ներքևի մասում գրված է «Շնորհակություն» բառը՝ անգլերեն և ֆրանսերեն, որոնք Կանադայի երկու պաշտոնական լեզուներն են:

Միևնույն ժամանակ, մետաղադրամին փակցված է մագնիս, այնպես որ այն կարելի է կրել, օրինակ, պիջակի դարձածալին: Այդ մետաղադրամի արժեքը կազմում է կանադական 9 դոլար և 95 ցենտ (մոտ 7.5 դոլար): Այն կարելի է գնել միայն առցանց պատվերով: Վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանադական բարեգործական հիմնադրամին:

«Այս նախագծով Կանադայի դրամահատարանը ցանկանում է շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք համավարակի ժամանակ ամբողջ երկրով մեկ օգնում են կանադացիներին»,- պարզաբանվում է Դրամահատարանի ղեկավար Մարի Լեմեի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է հունվարի 15-ին, ներկայում վարակվել է ավելի քան 104 հազար մարդ, նրանցից գրեթե 8.6 հազարը մահացել են, 67.5 հազարն արդեն ապաքինվել են։