|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
«Հայփոստում» կուտակված հերթերի պատճառով հունվարին կենսաթոշակ չի ստացել շուրջ 4000 թոշակառու: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «սովորաբար ամեն ամիս մարդկանց որոշակի խումբ չի հասցնում թոշակ ստանալ, եւ դա պայմանավորել միայն հունվար ամսով, սխալ է»:
Չհաստատելով մեր ունեցած տեղեկությունը, որ հունվարի կենսաթոշակը չստացողների թիվն ավելի մեծ է` 8000 մարդ, Հ. Խաչատրյանն ասաց. «Ես չգիտեմ` ձեզ որտեղից է այդ տեղեկությունը, գուցե ձեր ենթադրությունն է, բայց թիվը հստակ է` 4000»:
Հ. Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կվերլուծվեն թոշակների ուշացման պատճառները եւ կներկայացվեն հանրությանը:
Նշենք, որ այսուհետ թոշակների վճարումը կարող է իրականացվել ոչ միայն «Հայփոստ»-ի բաժանմունքներում, այլեւ առևտրային բանկերում, ասել է թե`քաղաքացիներն իրենք կարող են որոշել, թե որտեղից եւ ինչ եղանակով ստանան թոշակները: