կարևոր
3370 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 10:11
Հասարակություն

Կենսաթոշակ ստանալու նոր կարգը՝ գլխացավանք․ բանկերի մոտ հերթեր են․ «Ժողովուրդ»

Կենսաթոշակ ստանալու նոր կարգը՝ գլխացավանք․ բանկերի մոտ հերթեր են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կենսաթոշակն անկանխիկ ստանալու կարգը մեծ գլխացավանք է առաջացրել թոշակառուների մոտ: Երեկ այդ պատճառով հայաստանյան բանկերում մեծ ու երկար հերթեր էին. թոշակառուները փորձում էին քարտեր հանել: Նշենք, որ թոշակառուների մեծ մասը դեռ չի հասցրել ընտրել թոշակ վճարող կազմակերպությունը, այդ իսկ պատճառով երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես մարզային բանկերում, հերթեր էին գոյացել:

Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից Հայաստանի հազար եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերի մինչեւ 75 տարեկան բոլոր թոշակառուները, որոնք հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ չունեն, թոշակը ստանում են անկանխիկ եղանակով` քարտով։ Բացի այս, մեկ այլ խնդիր եւս. Հայաստանի հեռավոր եւ սահմանամերձ գյուղերում ապրող թոշակառուն հնարավորություն չունի քարտով առեւտուր անել կամ կանխիկացնել գումար, այդ նպատակով նա ստպված է լրացուցիչ գումար ծախսել՝ հասնելու մոտ գտնվող քաղաք:

Մի խոսքով, մարդկանց հասանելիք թոշակների վճարումն ու անգամ ծախսը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գլացավանք է դարձրել:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում