կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 09:08
Առանց Կատեգորիա

Իշխանութ­ունը «Հայփոստ»-ում տեղավորեց իր մարդուն. «Իրատես»

Իշխանութ­ունը «Հայփոստ»-ում տեղավորեց իր մարդուն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ համարում՝ «Իշխանությունն այս անգամ էլ «աչքը դրել» է «Հայփոստի» վրա» վերտառությամբ տպագրված մեր լուրը երեկ հաստատվեց։ Խոսքը «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի փոփոխության մասին է։ Երեկ արդեն աշխատողներին է ներկայացվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Հայկ Կարապետյանը։ Վերջինս աշխատել է «Բիլայն» ընկերությունում՝ որպես կոմերցիոն բաժնի ղեկավար։

Ի դեպ, նախօրեին վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ ներկայացվել է ընկերության զարգացման հայեցակարգը, «Հայփոստից» ոչ մի ներկայացուցիչ չի եղել, այսինքն քննարկել են կառույցի զարգացման հեռանկարները՝ առանց նրանց, սա եւս ազդակ է եղել նախկին տնօրենին, որ իշխանության համար ինքն այլեւս անցանկալի է։ ՓԲԸ-ի արդեն նախկին տնօրեն Հայկ Ավագյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից։

Սակայն մեկ այլ ուշագրավ դրվագ. տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, ըստ մեր տեղեկությունների, տեղի է ունեցել օրենքի խախտմամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։