|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՈւԵՖԱ-ն մերժել է «Ռեալի» և «Բարսելոնայի» բողոքները, որոնք ակումբները ներկայացրել էին Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումից հետո:
«Ռեալը» բողոքել էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստների պահվածքի, ինպես նաև Պեպեի հեռացման դեմ, սակայն երկու բողոքներն էլ մերժվել են: Ուսումնասիրելով կատալոնացիների ֆուտբոլիստների պահվածքը` ՈւԵՖԱ-ն այն սադրանք չի համարել: Ինչ վերաբերվում է Պեպեի կարմիր քարտին, ապա մրցավարի որոշումը հաստատվել է: Այսպիսով, պորտուգալացին չի կարողանա մասնակցել պատասխան կիսաեզրափակիչ հանդիպմանը, որը կայանալու է այսօր:
«Բարսելոնան» իր հերթին բողոքել էր «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մեկնաբանությունների դեմ: Սակայն կատալոնացիներին հիշեցրել են, որ ՈւԵՖԱ-ն արդեն իսկ գործ է բացել Մոուրինիոյի դեմ: