|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իսպանիայի հավաքականի մարզիչ Վինսենտե Դել Բոսկեն, թենիսիստ Ռաֆայել Նադալը և հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն կլինեն Մադրիդի «Ռեալի» հեղինակավոր անդամները. փոխանցում է Marca-ն:
Ինչ վերաբերում է դել Բոսկեին, արքայական ակումբի ղեկավարությունը կատարել է թիմի երկրպագուների ցանկությունը, որոնք շատ են սիրում թիմի նախկին մարզչին: Նադալին շատ հաճախ կարելի է հանդիպել «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի տրիբունաներում, իսկ Դոմինգոն «Ռեալի» 100-ամյակին նվիրված հիմնի հեղինակն է, որը հնչում է «Ռեալի»` սեփական հարկի տակ յուրաքանչյուր հանդիպումից առաջ: