կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-03 15:34
Տարածաշրջան

Խամենեին մեղադրել է Զարիֆին ԱՄՆ-ի «թշնամական հայտարարությունները» կրկնելու մեջ

Խամենեին մեղադրել է Զարիֆին ԱՄՆ-ի «թշնամական հայտարարությունները» կրկնելու մեջ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսակցության արտահոսքի հետ կապված սկանդալի ֆոնին, հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարությունը չի որոշում երկրի արտաքին քաղաքականությունը, այլ միայն իրականացնում է արտաքին քաղաքականության ուղեգծերը, որոնք նախանշվել են բարձրագույն ղեկավարության կողմից. հայտնում է Press TV-ն:

«Աշխարհում ոչ մի տեղ արտաքին գործերի նախարարությունը չի սահմանում այն արտաքին քաղաքական ուղեգիծը, որն ուղղորդում է երկիրը: Կա բարձրաստիճան ղեկավարություն, որը որոշում է արտաքին քաղաքականությունը, իսկ արտաքին գործերի նախարարությունը միայն կատարող է»,- ասել է Խամենեին։

Նրա կարծիքով՝ հենց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էր, որ մեծ դեր է խաղացել՝ Իրանին թույլ տալով արևմտյան երկրներից անկախ արտաքին քաղաքականություն վարել:

Խամենեին նշել է, որ «որոշ պաշտոնյաների հայտարարությունները» ԻՀՊԿ-ի և գեներալ Սոլեյմանիի մասին «ապշեցնում և տխրեցնում են»: Նա հավելել է, որ նման հայտարարությունները կրկնում են ԱՄՆ-ի «թշնամական հայտարարությունները», ինչն անընդունելի է:

«Մենք չպետք է խոսենք այնպես, կարծես չենք ընդունում երկրի քաղաքականությունը»,- եզրափակել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը: