կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-23 02:00
Սպորտ

"Ռեալի" ֆուտբոլիստները շնորհակալություն են հայտնել Գվարդիոլային և Պիկեին

"Ռեալի" ֆուտբոլիստները շնորհակալություն են հայտնել Գվարդիոլային և Պիկեին
Մադրիդի «Ռեալի»  ֆուտբոլիստները շնորհակալություն են հայտնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային և թիմի պաշտպան Խերարդ Պիկեին վերջիններիս պահվածքի համար Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումից հետո:
 
 «Ռեալի» հաղթանակն ազդարարող սուլիչից հետո Պիկեն մոտեցել է «Ռեալի» բոլոր խաղացողներին և շնորհավորել։ Գվարդիոլան էլ իր հերթին սեղմել է  Մոուրինիոյի ձեռքը և շնորհավորել մադրիդցիներին։