|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վեյկ ան Զեեյում մեկնարկեց շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը 11-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ: Այս արդյունքից հետո Արոնյանի 1-ին տեղում հայտնվելու հավանականությունն ավելի նվազեց, քանի որ Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) սևերով առավելության հասավ Յան Նեպոմնյաշչիի (Ռուսաստան) նկատմամբ:
Վիշվանաթան Անանդը սևերով ոչ-ոքի խաղաց Վաշիե Լագրավի հետ: Նախավերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Նակամուրան, ում հաջորդում է 7.5 միավոր վաստակած Անանդը:
Արոնյանն իր ակտիվում ունի 7 միավոր: Վաղն Արոնյանը սևերով մրցելու է Էրվին Լ`Ամիի (Հոլանդիա) հետ: