|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` երեկ ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:
yerkir.am-ի հետ զրույցում ՀԳՄ նախագահի թեկնածու Հովիկ Հովեյանը նշեց, որ ինչպես խոստացել էր, երբ պարզվեց հաղթողի անունը, սեղմեց նրա ձեռքը եւ մաղթեց կառուցողական ու ստեղծագործական աշխատանք:
«Դժգոհողներ շատ կլինեն, ես դժգոհող չեմ»,-ասաց Հովեյանը:
Ըստ նրա, ՀԳՄ կանոնադրության մեջ որոշ դրույթներ կան, որոնք իրապես շտկվելու կարիք ունեն:
«Սա ընդունեցին մեր վարչության եւ նախագահության անդամները: Մենք իբրեւ հասարակական կազմակերպություն` ուղղակի պարտավոր ենք օրենքի կետը պահել, եւ եթե որոշակի անհամապատասխան դրույթներով ենք մտնում համագումար, այս դեպքում դժգոհությունների, բողոքների, կասկածների առիթ ենք տալիս: Կարծում եմ` մեր վարչությունն ու նախագահությունը հետայսու պիտի համագումար սկսեն` իրավական դաշտը մաքուր պահելով»,-ասաց Հովեյանը` հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է համագումար հրավիրել եւ այս հարցերը քննարկել: