|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Օգոստոսի 11-ին տեղի է ունեցել «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» գեղեցկության մրցույթը, որին մասնակցել են աշխարհի տարբեր քաղաքներից հայրենիք ժամանած շուրջ երկու տասնյակ գեղեցկուհիներ: Ավանդաբար անցկացվող գեղեցկության մրցույթի մասնակիցները հանդիսատեսին և ժյուրիի անդամներին են ներկայացել երեկոյան զգեստներով և պատասխանել տրված հարցերին: Ելույթներից հետո ժյուրիի անդամները գնահատել են մասնակիցների արտաքին տվյալները, իրենց հարցերին վերջիններիս հնչեցրած պատասխանները: Որոշ ժամանակ անց ամփոփելով գնահատականները՝ ժյուրին հայտարարել է առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած գեղեցկուհիների անունները:
«Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» տիտղոսին արժանացել է Թբիլիսին ներկայացնող Դիանա Տումանովան՝ 116 միավորով: 1 միավոր պակաս է ստացել Ալեքսանդրիան ներկայացնող Մերի Հարությունյանը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լոս Անջելեսից ժամանած Լիլիթ Արվահին՝ 112 միավորով: Մրցույթի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած գեղեցկուհիները կպարգևատրվեն օգոստոսի 13-ին՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ: