կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-09 11:22
Հասարակություն

Հարցն այն չէ` որքա՞ն մեծ է երկիրը, այլ` ժողովրդի մեջ իշխո՞ւմ է հաղթողի մտածելակերպը. Արմեն Էլբակյան

Հարցն այն չէ` որքա՞ն մեծ է երկիրը, այլ` ժողովրդի մեջ իշխո՞ւմ է հաղթողի մտածելակերպը. Արմեն Էլբակյան

Հաղթանակներն ամենակարևոր հանգրվանն են, որպեսզի մենք միավորվենք և ցույց տանք, որ կարող ենք պաշտպանել ինքներս մեզ. yerkir.am-ի հետ զրույցում, շնորհավորելով Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ, նման կարծիք հայտնեց դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը:

 

Նրա կարծիքով` մեր ազգային նպատակը պետք է լինի` լինել ուժեղ և չվախենալ ոչ մեկից, որովհետև հարցն այն չէ` որքա՞ն մեծ է երկիրը, այլ` ժողովրդի մեջ իշխո՞ւմ է հաղթողի մտածելակերպը, հոգում ունե՞նք հաղթողի կարգավիճակ:

 

«Այո, մենք հաղթող ժողովուրդ ենք և հաղթողի հոգեբանություն ունենք, երիտասարդներն էլ ունեն: Ինչքան սերունդները փոխվեն` ավելի ու ավելի կամրապնդվի այդ զգացողությունը, վկան էլ վերջին իրադարձություններն են` Վատիկանում Հռոմի պապի ելույթը, Նարեկացուն սրբադասելը, ապրիլի 24-ին հայաստանյան միջոցառումները»,- ասաց Էլբակյանը: