|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Գահերի խաղը» հեռուտասերիալի աստղ Հաֆտոր Յուլիուս Բյորնսոնը 5-րդ անգամ անընդմեջ արժանացել է Եվրոպայի ամենաուժեղ մարդու տիտղոսին։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
30-ամյա Հաֆտորը պայքարել է 2019 թվականին ամենաուժեղի տիտղոսին արժանանալու համար: Հաղթանակից հետո նա ինստագրամյան իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել այն թիմին, որն իրեն օգնել է հասնել նման հաջողության:

Նշվում է, որ «Page Six» պարբերականի հետ հարցազրույցում Հաֆտորը պատմել է, որ իր մարմնի չափը պահպանում է բացառապես այս մրցաշարին մասնակցելու և հաղթանակ տոնելու համար: Միևնույն ժամանակ, դերասանը մանրամասնել է, որ նման կազմվածքը պահպանելը հեշտ չէ, քանի որ ստիպված է լինում ամեն օր մարզվել` օրական 10.000 կալորիա պարունակող սնունդ ընդունելով: