|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Միջուկային համապարփակ համաձայնագրի շնորհիվ այսօր Իրանի հետ կառուցողական գործակցության հնարավորություն է ստեղծվել: ԻՌՆԱ-ի տեղեկացմամբ` այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին։
Ըստ նրա` դա պարզորոշ երեւում է Եմենի ճգնաժամի կարգավորման հետ կապված վերջին իրադարձություններում: «Անվտանգության եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Իրանի հետ երկխոսության ճանապարհները բաց են: Առանց Միջուկային գործարքի, ցանկացած ձեւաչափով բանակցությունները չափազանց բարդ են լինելու»,- ասել է Մոգերինին՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է պահպանել Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը: