Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 26-ից 28-ը Հռոմում անցկացվել են հայ-իտալական ռազմաքաղաքական հերթական խորհրդակցությունները, որին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդակցություններն անցկացվում են ամենամյա հաջորդականությամբ Երևանում և Հռոմում` երկու երկրների պաշտպանության նախարարությունների անվտանգության և պաշտպանական քաղաքականության վարչության ղեկավար կազմի մակարդակով:
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-իտալական պաշտպանական համագործակցության ծրագրերին, միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին, ամփոփվել են 2017թ. երկկողմ պաշտպանական համագործակցության արդյունքները: Կողմերը բարձր են գնահատել Լիբանանում 2014թ. իրականացվող համատեղ խաղաղապահ առաքելությունը:
Ռազմաքաղաքական խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-իտալական համագործակցության 2018թ. ծրագիրը: Ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ լեռնային պատրաստության, ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, միջազգային առաքելություններին կարաբինիերների, ռազմական ոստիկանության ներգրավման և փոխադարձ հետաքրություն ներկայացնող այլ ոլորտներում: