Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆերքինԿարմիրաղբյուրումասֆալտըսկսվումուավարտվումէգյուղիկենտրոնում: Հենցայստեղէլկենտրոնացածենգյուղիմանկապարտեզը, դպրոցնուգյուղապետարանը։Գյուղիհենցկենտրոնում` մեծցուցանակիվրա, փակցվածէօլիմպիականչեմպիոնԱրսենԳալստյանիլուսանկարը։Չեմպիոնիհայրականտուննայլևսգոյությունչունի` հայ-ադրբեջանականհակամարտությանտարիներինայրվելէ ռմբակոծությանհետևանքով:
Ռմբակոծությունիցհետո «խրոխտ» կանգնածենմնացելերկաթեփոքրիկկրպակները: Յուրաքանչյուրթաղամասունիիրկրպակը, որտեղամենագործածվողը «նիսյայի»տետրնէ: Էմմա Սիմոնյաննէլմեկնէայնմարդկանցից, ովկրպակունի, ասումէ` այդպեսձևացնումէ, թեաշխատանքունի:
«Մի ստից գյուղ է` համարյա 10 բուդկա կա, մարդիկ իրենց թաղամասի խանութից են օգտվում: Հարկն էլ ծախսից շատ է: Երկու հավ եմ պահում, որ ձուն մենք ուտենք, այն էլ ծախում եմ, որ հարկը փակեմ: Գիքորի գործ եմ անում»,- ասում է տիկին Էմման: Ըստ նրա` գյուղումշատբանէփոխվել` ջուր ուգազէքաշվել, փողոցային լույսեր են դրվել, որոնք, սակայն, չենմիացնում` գնդակըլույսովհեշտէճանապարհըգտնում: Հացատուն էլ են սարքել, ուրախության և տխրության առիթները միասին այնտեղ են նշում: Վերջինանգամհացատունըմարդաշատէեղել 1-2 ամիս առաջ` ուրախառիթով` հարսանիքէր: Զույգնամուսնացելու… հեռացելէգյուղից. «Գյուղիցէին` տղանէլ, աղջիկնէլ: Հարսանիք արեցին ու հաջորդ օրը Մոսկվա գնացին: Հարսանիքի օրն էլ էր կրակոց, խեղճերը լեղահան եղած հարսանիք արեցին»:
Գյուղիցերիտասարդներըգնումեն, պատճառը վախնէ, գնդակըչիհարցնում` որտեղդիպչի: Տիկին Էմմայի հավաստմամբ` կրակոցների համար նախատեսվածօրչկա, ժամէլչկա, հիշում է` վերջինկրակոցըգիշերը ժամը 2-ինէ սկսվել, երբ գյուղը քնած էր. «Գիտե՞ք` քանի քանիսն են սթրեսիցառողջական խնդիրներ ձեռք բերել: Մենակ խաղաղ լինի, ոչ մեկ էլ չի ուզենա հեռանալ գյուղից: Մեր գյուղը վատ տեղ չի, միակ վատ բանն այն է, որսահմանինմոտիկենք»:
ՏիկինԷմման, սակայն, սահմանիցայնկողմգտնվողիհանդեպատելությամբչիլցված, հիշումէ` էնլավտարիներին երկուժողովուրդիրարհետմտերմությունենարել: Ասում է` հեռուստացույցով շատ անգամներ է տեսել ադրբեջանցիների, որոնք նույնպես խաղաղություն են ուզում:
Սահմանապահգյուղերումկյանքըստիպումէունիվերսալդառնալ: Տասնամյակներենանցել, ՆերքինԿարմիրիհինմշակույթիտանտնօրեննարհեստավորէդարձել: ԱլբերտԲաղրամյաննասում է` ինքնունիվերսալմարդէ, ամենարհեստիէլտիրապետումէ, անումէ` ինչձեռքիցգալիսէ, բայց, ցավոք, միայնընտանիքիհամար. «Տարբերբնակավայրերումեմաշխատել`խանութումէլ,բուֆետումէլ, ամենմասնագիտությունէլ ունեմ, այնպիսիարհեստչկա, որչկարողանամտիրապետել, բայց այսօր անգործ եմ»:
67-ամյաարհեստավորիհպարտություննայսօրորդիներնեն, երեքնէլզինվորականեն: Տարիներիհոգնածություննուհոգսերըմիայնկնճիռներնենմատնում, ձեռքերըդեռամուրեն: Որդիներիգործըթեթևացնելնիրուսերինէ, ձմռանփայտըմիայնակէբերել. «Լրիվուսովեմբերել` շալակով, օրականմեկ-մեկբերելեմ, որ տղաներս չմրսեն»:
87-ամյաԳարուն ՇարժյանըՆերքին Կարմիրի` հարուստ տոհմ ունեցող ընտանիքիներից մեկի հայրն է, հպարտությամբ է նշում` երկու տղա ունի, 12 թոռ ու 13 ծոռ: Ասում ու հոգոց է հանում` ընտանիքի անդամների մեծամասնությունը հեռացել է գյուղից: Թոռներն իրեն էլ են կանչում Երևան, բայց պապն իրեն սահմանապահ է համարում ու, ինչպես ինքն է ասում, չի պատրաստվում իր հողը բրախել ու գնալ` թեկուզ և դրախտ:
«Որ ոսկի էլ դառնա, ուրիշ տեղ չեմ գնա, իմ հայրական հողը, տունը չեմ թողնի: Կմեռնեմ, կտանեն մեր գերեզմանում կթաղեն, կպրծնենք, թե չէ` ես փախչեմ, թո՞ւրքը գա, մտնի՞ մեր գյուղ: Մեր երեխեքը խրամատում կանգնած են, ես որ քոմակիցը փախչեմ` ո՞նց կլինի, չէ՞ որ նրանք մեր հույսով են»,- ասում է Գարուն պապը:
Պապն ասում է` դիմացի ադրբեջանցի գյուղացիներն էլ մեզ պես են մտածում, և ամենևին էլ կապ չունի, թե որ կողմում ես գտնվում` գյուղացին միայն խաղաղություն է ուզում: Ըստ նրա` ադրբեջանցիների հետ տարիներ առաջ կերել-խմել են, ուրախ ու տխուր առիթներին միմյանց կողքին կանգնած եղել: «Այստեղ խանութ է եղել, ալյուր են բերել, հաց թխել, թուրքերը սրանով են ապրել: Ոչ ոք չի ուզում կռվել` ո\'չ ջահելները, ո\'չ էլ մեծերը, միայն նրանց ջահել նախագահն ու բանակն են կռիվ տալիս»,- ասում է Գարուն պապը:
Ադրբեջանցիների հետ հարևանություն անելը պապի համար ամենևին էլ հեքիաթ չի թվում, հեքիաթն այս կյանքն է, որը երկու կողմում գտնվողի համար էլ հանկարծ կարող է ավարտվել միայն մեկ կրակոցով:
Կարինե Հարությունյան, Թագուհի Մելքոնյան