Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տրամվայը վերականգնել գրեթե անհնար է, իսկ տրոլեյբուսն էլ հոգեվարքի մեջ է: Եվ եթե քաղաքային տրանսպորտի զարգացման հեռանկարը, ըստ ղեկավարության, միայն ավտոբուսների ու միկրոավտոբուսների քանակի շատացումն է, ապա դա աղետալի է: Տրանսպորտային այդ տեսակներն աղտոտում են օդային ավազանը, նաեւ երթեւկության անհարմարություններն են ավելացնում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ պետք է տրանսպորտի զարգացման համար նախընտրել ամբողջ աշխարհում կիրառվող քաղաքակիրթ ձեւը: Ընդ որում` խոսքը ոչ միայն եվրոպական զարգացած, այլեւ աֆրիկյան ու ասիական երկրների մասին է:
Սպառողների միությունը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին դիմել է վարչապետին` առաջարկելով քայլեր ձեռնարկել էլեկտրական տրանսպորտի զարգացման ուղղությամբ, դիվերսիֆիկացնել քաղաքային տրանսպորտը: Վարչապետը նամակը փոխանցել էր տրանսպորտի եւ կապի նախարարություն:
«Փոխնախարարի ստորագրությամբ եւ ՀՀ զինանշանով պատասխանը ներկայացվեց մեզ, որը Հարուն ալ Ռաշիդի հեքիաթն էր: Մեզ համար վիրավորական է, երբ, որպես կոմպետենտ, մարդիկ դիմում ենք եւ հեքիաթային պատասխան ստանում»,- դժգոհեց Ա. Պողոսյանը: