կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-21 16:54
Առանց Կատեգորիա

Հեքիաթ մեծերի համար

Հեքիաթ մեծերի համար

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր ութ-տասը հոգով, ճառով-ծրագրով, զուռնա-դհոլով, գնացինք քարոզարշավի։

 

Տեղեցի Սերժն էր,  վանեցի Վարդանը,  ամերիկացի Րաֆֆին, նուբարաշենցի Պարույրը, թարխանանց Անդրիասը,  արտաշատցի մաթեմատիկ Արամը, որձ կովերի մասնագետ քաղքցի Հրանտը,  իրանագետ Արամը, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք «որսի»... Կներեք` քարոզարշավի...

 

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք... Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ` երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ ընտրող, երկուսը` կիսամեռ, մինն էլ կենդանի չի։

 

-Րաֆֆի՛, խոսա հա, խոսա։

 

Թե՝ ծրագիր չունեմ։

 

- Վարդան՛, տո՛ւր հլա, ասա։

 

- Վերեւն Աստված կա, ծրագիրս որն ա՞։

 

- Արմա'ն...

 

- Ես հենց ընենց եմ եկել:

 

- Անդրիա'ս...

 

 -  Ես սոված եմ:

 

 - Հրա'նտ, դու...

 

 -  Իմն 100 քայլ ա, բայց գիտակից մարդկանց համար ա:

 

 - Արա'մ, դու...

 

 -  Ես ի՞նչ...

 

 -  Արմա'ն, դու...

 

 -Ես չեմ խոսելու:

 

 -  Սե'րժ ջան, գոնե դու մի բան ասա:

 

Սերժի ձեռին բարակ ու ճմրթած մի ծրագիր կար,. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ չշպրտեց... Նա շպրտեց, ես փողը բաժանեցի, որ բաժանեցի՝ ընտրողը  փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես...

 

-Րաֆֆի', դանա՜կ...

 

Թե՝ դանակ չունեմ։

 

- Անդրիա'ս, դու...

 

- Ես ընտրողի միս չեմ ուտի։

 

- Հրա՞նտ, Արմա՞ն, Վարդա՞ն...

 

- Մենք էլ չունենք...

 

Սերժը ուներ, բերան չուներ։

 

Էս անբերան դանակը քաշեցինք։ Րաֆֆին մորթեց, չկարաց, Հրանտը մորթեց, չկարաց, Վարդանը չկարաց, Անդրիասը  չմորթեց, ոչ մեկն էլ էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի։

 

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հրանտը ստուգեց, ասաց.

 

- Որձ ա:

 

Շալակեց, չկարաց, Արմանը  շալակեց, չկարաց, Արամը չկարաց, Սերժն էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, ու որպես դարդ, գնացինք։ Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսի բերանում շունչ չկար,  մինն էլ հավաքվել էր, պիտի գնար Ռուսաստան` իր բիձու մոտ:

 

- Տղե'րք,- ասինք,- եկեք փլավ անենք։

 

Էս  պառավը գնաց, դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

 

Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

 

Ընտրարշավից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։

 

 

Ըստ Հովհաննես Թումանյանի  «Սուտլիկ որսկանը » հեքիաթի