կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 22:28
Քաղաքական

168 ԺԱՄ. Դժգոհներին տանում են

168 ԺԱՄ. Դժգոհներին տանում են
Վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր շարքերը համալրում է ոչ միայն առանձին կառույցներ ներմուծելու հաշվին: Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ն փորձում է մարդիկ ներգրավել նաեւ այլ կուսակցություններից, մասնավորապես` «Օրինաց Երկրից»: Իսկ այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է նախկին ՕԵԿ-ական, մի քանի ամիս առաջ ԲՀԿ մտած եւ ԱԺ փոխնախագահ դարձած Սամվել Բալասանյանը: Նա կարողացել է իր շուրջը հավաքել ՕԵԿ-ից դուրս եկած բազմաթիվ մարդկանց: Օրինակ, նախկին ՕԵԿ-ական Գեղամ Գասպարյանն այսօր ԲՀԿ անդամ է եւ ԱԺ-ում զբաղեցնում է Ս. Բալասանյանի խորհրդականի պաշտոնը: Իսկ Ս. Բալասանյանը կարողացել է նաեւ իր շուրջը համախմբել դեռեւս ՕԵԿ-ում գտնվող, բայց Արթուր Բաղդասարյանից դժգոհ մի շարք կուսակցականների, որոնք եւս առաջիկայում, հնարավոր է, պաշտոնապես անդամակցեն ԲՀԿ-ին: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԲՀԿ-ին միացավ Տիգրան Ուլիխանյանի Առաջադիմական կուսակցությունը: Որոշ տեղեկությունների համաձայն, մինչեւ փետրվարի սկիզբը ԲՀԿ-ին կմիանան եւ այլ փոքր կառույցներ, բացառված չէ նաեւ` ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ղեկավարած նախկին «Դաշինք» կուսակցության անդամների մի մասը: