|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
32 հոգուց բաղկացած ցուցակում, որոնց Ադրբեջանը նախատեսում է վերադարձնել, ներառված են անձինք, ովքեր Ադրբեջանի կողմից գերեվարվել են 2020 թ.-ի դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նույն ցուցակում ընդգրկված է 6 մարդ, որոնց Ադրբեջանը տարբեր ժամանակներում գերել է Հայաստանի հետ սահմանին։
Ցուցակում չկան Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Վագիֆ Խաչատուրյանը, Ալյոշա Խոսրովյանը, ինչպես նաև Արցախի ղեկավարները, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ովքեր շինծու գործերով դատապարտվել են։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարության համաձայն, բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։
Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինվորականների։ Հայաստանն, իր հերթին, ազատ է արձակում երկու ադրբեջանցի զինծառայողի։