Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չինաստանում 36 ընկերություններից բաղկացած բնապահպանների խումբը հայտարարել է, որ ամերիկյան Apple կորպորացիան ամենաանպատասխանտուն է` բնության, շրջակա միջավայրի աղտոտման հարցերում: Ինչպեսեւ բավարար չափով հոգ չի տանում իր` չինական գործարաններում աշխատող մարդկանց առողջության մասին:
Ինչպես գրում է Financial Times պարբերականը, չինացի բնապահպաններն իրենց երկրում գործող ընկերությունների ռեյտինգային ցուցակ են կազմել: Ցուցակում նշված է, թե որ ընկերություններն ինչ չափով են իրենց գործունեության ընթացքում փորձում չաղտոտել բնությունը:
29 ընկերությունների ցուցակում հայտնի iPod-ը , iPad-ը եւ iPhone-ն արտադրող ընկերությունը զբաղեցրել է վերջին տեղը:
Բնապահպանության խնդիրներով քիչ թե շատ մտահոգվող ընկերություններ են համարվել համակարգիչներ արտադրող HP-ն, հեռահաղորդակցության պրովայդեր British Telecom-ը, նաեւ Alcatel-Lucnet, Vodafone, Samsung, Toshiba, Sharp եւ Hitachi ընկերությունները:
Իսկ բացի Apple-ը, շրջակա միջավայրի պահպանության օրենքը խախտողների շարքում են հայտնվել նաեւ Nokia-ն, LG-ն, SingTel-ը, Sony Ericsson-ը: