կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-21 01:52
Հասարակություն

Տնտեսության զարգացումն առանց շրջակա միջավայրի աղտոտման հնարավոր չէ

Տնտեսության զարգացումն առանց շրջակա միջավայրի աղտոտման հնարավոր չէ

«Եթե տնտեսությունը զարգանում է, ապա ակնհայտ է, որ դա չի կարող բացասական ազդեցություն չունենալ շրջակա միջավայրի վրա»,- այսօր հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:

 

Անդրադառնալով Կապանի Շահումյան եւ Բանավան թաղամասերի բազմամետաղային հանքի` բաց եղանակով շահագործման խնդրին, Պապյանը նկատել է .«Պետք է աշխատենք այնպես անել, որ վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հնարավորինս մեղմենք: Այսօր ասել, որ ընդերքի շահագործման կարիքը չունենք, սխալ կլինի, սակայն  եթե բնապահպանության նախարարությունը հաշվարկի, որ դա մաքսիմալ վնասակար ազդեցություն է թողնելու շրջակա միջավայրի վրա, բացասական եզրակացություն կտա, այնպես, ինչպես եղավ Սոթքի դեպքում, երբ պատրաստվում էին ոսկու կորզման ֆաբրիկա կառուցել»:

 

Նշենք, որ Կապանի բազմամետաղային հանքի սեփականատեր «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ հանքավայրը բաց եղանակով շահագործել, ինչն, ըստ բնապահպանների, էկոլոգիական և առողջապահական լրջագույն խնդիրներ կառաջացնի Սյունիքում։