|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Մելիորացիա» ՓԲԸ-ն երեկ կոլեկտորադրենաժային համակարգի մաքրման աշխատանքներ է իրականացրել Հրազդանի աջափնյա կոլեկտորի երկրորդ տեղամասում։ Այս մասին ասված է Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Ամբողջ ցանցի երկարությունը 6800մ է, սակայն առավել աղտոտվողը Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցն է, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում, որտեղ՝ կամրջի տակ, աղբի իսկական պահեստ է ձևավորվել։ Աղբի կուտակմանը նպաստում է նաև «Նաիրիտ» գործարանից եկող և դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։ Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ, իդեպ, վերջին օրերին պատուհաս են դարձել տարածքի արագիլների համար։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող, Հրազդան գետի աջափնյա կոլեկտրում, պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերը արագիլների աղտոտման հավանական պատճառն են։