Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Եթե տնտեսությունը զարգանում է, ապա ակնհայտ է, որ դա չի կարող բացասական ազդեցություն չունենալ շրջակա միջավայրի վրա»,- այսօր հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Անդրադառնալով Կապանի Շահումյան եւ Բանավան թաղամասերի բազմամետաղային հանքի` բաց եղանակով շահագործման խնդրին, Պապյանը նկատել է. «Պետք է աշխատենք այնպես անել, որ վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հնարավորինս մեղմենք: Այսօր ասել, որ ընդերքի շահագործման կարիքը չունենք, սխալ կլինի, սակայն եթե բնապահպանության նախարարությունը հաշվարկի, որ դա մաքսիմալ վնասակար ազդեցություն է թողնելու շրջակա միջավայրի վրա, բացասական եզրակացություն կտա, այնպես, ինչպես եղավ Սոթքի դեպքում, երբ պատրաստվում էին ոսկու կորզման ֆաբրիկա կառուցել»:
Նշենք, որ Կապանի բազմամետաղային հանքի սեփականատեր «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ հանքավայրը բաց եղանակով շահագործել, ինչն, ըստ բնապահպանների, էկոլոգիական եւ առողջապահական լրջագույն խնդիրներ կառաջացնի Սյունիքում։