|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հայաստանի տարածքում գտնվող պղնձամոլիբդենային գործարանը հում արտադրական թափոնները թափում է Ողջի (բնօրինակում՝ Օխչուչայ) գետը: Սա լայնածավալ խնդիր է, քանի որ Ողջին հոսում է դեպի Արաքս գետը: Այս մասին, ըստ Trend-ի, Բաքվում Ղրղզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ըստ ադրբեջանցի նախարարի՝ սա խնդիր է ստեղծում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Իրանի համար:
«Ադրբեջանը պահանջում է լուրջ արձագանքել այս հարցին: Հայաստանը չի կարողանա խուսափել պատասխանատվությունից: Միևնույն ժամանակ, մենք դիմում ենք Հայաստանում գործող օտարերկրյա ընկերություններին` պահանջելով նրանց արդյունավետ միջոցներ ձեռնարկել այդ կապակցությամբ»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: