|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Խորհրդի անդամները 2010-ին այցելել են զինված ուժերի 60 զորամասեր, ուսումնասիրել զինծառայողների առողջության պահպանման եւ բուժման հարցերը, նորակոչիկների ընդունման եւ ժամկետային զինծառայողների զորացրման գործընթացները, զինծառայողների սոցիալ-իրավական պաշտպանվածության հարցերը: «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրով հայտնի մտավորականների կողմից զորամասերում անցկացվել է 241 դասախոսություն: Հասարակական խորհրդի հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովը 2010-ի գարնանային ու աշնանային զորակոչի դիտարկման արդյունքում ստացել, ուսումնասիրել ու ընթացք է տվել 82 դիմում-բողոքի:
Նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել հասարակական խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար` նշելով, որ հասարակական խորհուրդը բանակ-հասարակություն կապում կարեւոր օղակ է եւ կարող է իր նպաստը բերել բանակում առկա խնդիրների լուծմանը հանրային աջակցություն ապահովելու գործում: