Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի կազմը:
Խորհրդի կազմում ընդգրկվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ, որոնք ունեն մասնագիտական փորձ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար ծառայությունների մատուցման, ոլորտային ռազմավարական փաստաթղթերի մշակման, ինչպես նաև վերլուծությունների իրականացման ոլորտում։
Որպես խորհրդատվական մարմին՝ Խորհրդի խնդիրներից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրավունքների վիճակի բարելավմանը նպաստելը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Պաշտպանի համագործակցության ամրապնդումը: Այս նպատակով խորհրդի անդամները հնարավորություն կունենան անմիջական մասնակցություն ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող խնդիրների եւ դրանց լուծումների քննարկմանը, ոլորտային հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաեւ մասնակցելու իրավական եւ այլ առաջարկների ձեւավորմանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, արդյունավետության, նրանց նկատմամբ խտրականության ու խարանի վերացման կարեւոր երաշխիքներից է համագործակցությունը քաղաքացիական հասարակության, կազմակերպությունների եւ անկախ փորձագետների հետ: Ուստի, այս հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարեւոր ուղղությունն են:
Պաշտպանին առընթեր խորհրդի գործունեության կարգին կարելի է ծանոթանալ հղումով:
Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները: Այս նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որին կարելի է դիմել (+374 10) 53-85-77 հեռախոսահամարով կամ 116 թեժ գծի միջոցով: